ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն արձագանքել է մեր թերթում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի հայտարարություններին, թե ՀՀ քաղաքացիներին անվճար բուժօգնություն ցուցաբերելու` ՀՀԿ կազմակերպած ակցիան իրեն արդարացրեց եւ հիմա էլ ԲՀԿ-ն է որոշել հետեւել ՀՀԿ քայլերին: «Այդ պատգամավորին երեւի առաջին անգամ է նման ակցիա վստահվել, առաջին անգամ է երեւի նա նման բան նախաձեռնել եւ հիմա միգուցե իրեն թվում է, որ այդ ակցիաների ժամանակագրությունը սկսվում է իրենից, որ իրենք են առաջինն այդ ակցիան իրականացնում, իսկ մյուսները հետեւում են իրենց: Մինչդեռ, իրականում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով առնվազն 5 տարի է` պարբերաբար առողջապահական ակցիաներ են իրականացվում»,- ասաց նա: