Wednesday, 24 06 2026
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու

Գագիկ Բեգլարյանին և Հովիկ Աբրահամյանին պատկանող «գծերը» մասնակցեցին մրցույթին (տեսանյութ)

Այսօր Հյուսիսային ավտոկայանում կայացավ միջքաղաքային և գյուղական մի շարք երթուղիների մրցույթը: Ուշագրավն այն է, որ տրանսպորտի և կապի նախարարության հայտարարած երթուղիների մրցույթում գրեթե մրցակցություն չկար. ընդամենը 2 ընկերություն մրցակից ուներ: Ստացվում է՝ Հայաստանում ամենաեկամտաբեր բիզնես համարվող գծատերերի բիզնեսը որևէ մեկին չի հետաքրքրում: Իրականում թերևս պատճառն այն է, որ եկամտաբեր ոլորտը հիմնականում բաժանված է գծատեր պաշտոնյաների ու պատգամավորների մեջ:

Այսօրվա մրցույթին ներկայացել էին հիմնականում կամ նոր, կամ նոր ներկած գազելներ ու մեքենաներ: Ուշագրավն այն էր, որ Ապարանի գծի համար պայքարող ընկերության գազելները ներկված չէին, կամ նոր մեքենաներ համարյա չկային: Մրցակից ևս չկար: Մրցույթն էլ շատ արագ անցավ՝ մեքենաները արագ էին զննում: Սեփականատեր չէր ներկայացել. տղամարդը, որը հսկում էր մրցույթի ընթացքին, հրաժարվեց ներկայանալ կամ պատասխանել լրագրողների հարցերին:

Շրջանառվող տեղեկություններով` Ապարան-Երևան գծի սեփականատերը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է: Մրցույթին ներկա տրանսպորտի վարչության պետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նրա տեղակալ` մրցույթն իրականացնող տրանսպորտի և կապի նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը հրաժարվեց պատասխանել գծատերերի մասին հարցին` հայտարարելով, թե ինքը միայն մրցույթին մասնակցող ընկերությունների անունները գիտի:

Այսօրվա մրցույթին մասնակցում էր 9 կազմակերպություն` տարբեր երթուղիների համար, և միայն 3 երթուղում կար մրցակցություն: Ընդ որում` 2-ի դեպքում նույն «Տրանսպորտնիկ» կազմակերպությունն էր, որը հայտ էր ներկայացրել Երևան-Տաշիր, Երևան-Բերդ և այդ ուղղությամբ ևս մեկ գյուղի երթուղու համար: Մեր հարցին՝ ինչպե՞ս է, որ մրցակցություն չկա, ընդամենը 1-2 գծի համար է մրցակցությունը, և սա չի՞ նշանակում, որ մրցույթն ուղղորդված է, մրցույթն իրականացնող տրանսպորտի և կապի նախարարության փոխադրումների քաղաքականության բաժնի պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը բացասաբար պատասխանեց. «Ով որ հայտ ներկայացնում է, մենք ընդունում ենք»: Մեր հաջորդ հարցին՝ ստացվում է, որ գծատերերի բիզնեսը որևէ մեկին չի՞ հետարքրքում, նախարարության ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել. «Ես չեմ կարող ասել»: Մրցույթին ներկա տրանսպորտի վարչության պետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Ուշագրավն այն է, որ երթուղային բիզնեսի մեջ նոր մուտք գործող «Տրանսպորտնիկ» ընկերությունը, գալիս է փոխարինելու ավտոպատահարից մահացած ՀՀԿ-ական պատգամավոր Մելիք Գասպարյանին պատկանող «ՄԳ Հաուզինգ» ընկերությանը, որն էլ նախկինում սպասարկել է Երևան-Տաշիրի մարզ գծերը` Երևան-Բերդ, Երևան-Ստեփանավան, Երևան-Տաշիր և այլն: Ընդհանուր առմամբ` պատգամավոր Մելիք Գասպարյանի ընկերությունը երթուղային 6 գիծ է ունեցել, որոշ տեղեկություններով` այժմ այդ գծերին փորձում է տիրանալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ այժմ Հովիկ Աբրահամյանի տղային է պատկանում մահացած պատգամավորի կառուցած շենքը Ամիրյան փողոցում, որտեղ այժմ նրա տղայի «Նացիոնալ» հյուրանոցն է: Հովիկ Աբրահամյանի ընտանիքին են պատկանում «Լիգա» ընկերության կողմից սպասարկվող Երևան-Արարատի մարզ 9 երթուղիները:

Մրցույթի պահին ներկա էին «ՄԳ Հաուզինգի» որոշ վարորդներ, որոնցից մեկը չգիտեր, թե հիմա որ ընկերությունում է աշխատում: «Տրանսպորտնիկի» ներկայացուցիչը կամ սեփականատերը այդպել էլ չերևաց մրցույթի վայրում, ինչից էլ կարելի էր ենթադրել, որ վստահ է հաղթանակի մեջ: Մրցույթի պահին մի երիտասարդ մոտեցավ նախարարության ներկայացուցիչ Մելքոնյանին ու սկսեց մտերմիկ զրուցել նրա հետ: Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա հայտարարեց, թե ընդամենը Հովիկ Աբրահամյանի համագյուղացին է և ճանաչում է նրան, իր անունն էլ Գագիկ Պողոսյան է:

«Տրանսպորտնիկի» հետ մրցույթի ելած «Անդավ» ՍՊԸ տնօրեն Անուշավան Նիկողոսյանը նախկին մրցույթներում երկու անգամ պարտվել է Մելիք Գասպարյանին: Մեր հարցին՝ կարծում եք կարո՞ղ եք հաղթե՞լ, քանի որ խոսակցություններ կան, որ Հովիկ Աբրահամյանն է հովանավորում մրցույթում ներկայացած «Տրանսպորտնիկ» ՍՊԸ-ին, Նիկողոսյանը պատասխանեց. «Եթե ամեն ինչ օբյեկտիվ լինի, կհաղթեմ, քանի որ 2 մեքենաները 2011թ.-ի արտադրության են: Ես կոնկրետ տեղյակ չեմ՝ Հովիկ Աբրահամյանի հովանավորյա՞լն են, թե՞ ոչ, թեև որոշակի ասեկոսեների համաձայն` միգուցե»: Նա սպառնում է դատական կարգով լուծել հարցը, եթե այս անգամ էլ չհաղթի մրցույթում:

Երևան-Ջրառատ երթուղին սպասարկող «Գալի» ընկերության սեփականատերը դժգոհեց, որ 15 տարի իր շահագործած գիծը իրենից ուզում են խլել, քանի որ մրցույթի նոր մասնակիցը, ով հայտ է ներկայացրել մեկ օր առաջ, հետևում մարդ ունի և մրցույթին ներկայացրել է գերժամանակակից ավտոբուսներ, որոնք շահագործող գծատիրոջ համոզմամբ՝ չի օգտագործելու գյուղի ճանապարհներին, այլ միայն մրցույթում հաղթելու համար է: Նրա մրցակից «Էլիտ բաս» ընկերությունը ներկայացրել էր 2 էլիտար ավտոբուսներ, որոնք սովորաբար օգտագործվում են միջպետական երթուղիների ժամանակ:

«Դուք ո՞նց եք կարծում, էս իրանց ավտոբուսը մեշոկներ ա՞ տանելու»,- լրագրողներին հարց ուղղեց «Գալի»-ի սեփականատերը, ինչի արդյունքում էլ վեճ ծագեց «Գալի» ու «Էլիտ բաս» ընկերության ներկայացուցիչների միջև: Նախարարության ներկայացուցիչ Դավիթ Մելքոնյանը հավաստիացրեց, որ մրցույթին ներկայացված բարձրակարգ մեքենաները հետագայում չեն կարող փոխվել գազելների կամ պազերի: «Եթե փոխեն, կտուգանվեն, հետո կզրկվեն լիցենզիայից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում