Եվրոգոտում ճգնաժամն ավարտված է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ճապոնիա կատարած այցի ժամանակ:
Օլանդը հայտնել է եվրոգոտում ճգնաժամի ավարտի մասին Ֆրանսիայի ու Ճապոնիայի առևտրային հարաբերությունների համատեքստում: Նրա խոսքով՝ Փարիզը պետք է ունենա բացառապես կարևոր դերակատարում ազատ առևտրի համաձայնագրերի բանակցություններում:
Օլանդը նաև նշել է, որ դրական է վերաբերվում Ճապոնիայի տնտեսական քաղաքականությանը, որը անցկացնում է երկրի նոր վարչապետ Սինձո Աբեն:
Չնայած Օլանդի հայտարարությանը՝ եվրոգոտու խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրը՝ Գերմանիան, իրականացնում է պետական ծախսերի կրճատման ծրագիր:










































