Շրի Լանկայում արևադարձային փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, ևս 35-ը ստացել են վնասվածքներ: Փոթորիկը կղզու ափերի մոտ վրա է հասել շաբաթ օրը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով տեղի իշխանության ներկայացուցիչներին:
Տուժածների ու զոհվածների մեծ մասը ձկնորսներ են, որոնց փոթորիկն անակնկալի է բերել ծովում՝ Շրի Լանկայի ափերի մոտ:
Բացի այդ՝ մի քանի տասնյակ ձկնորսներ, ինչպես նախկինում, համարվում են անհետ կորած:
Երկրի տարբեր մասերում ուժեղ քամու հետևանքով փլուզվել է մոտ 100 շինություն, ևս 2000-ը վնասվել են:








































