Nike ու Adidas ընկերություններն սկսել են թեստավորել 3D տպագրության նոր տեխնոլոգիա: Այս մասին գրում է The Financial Times-ը:
Ներկայում մարզական բրենդները եռաչափ տպիչների օգնությամբ ստեղծում են կոշիկի ներբանների տարբերակներ:
Ինչպես նկատում է պարբերականը, նման տեխնոլոգիան թույլ է տալիս արտադրել այնպիսի արագությամբ, որը նախկինում անիրական էր թվում:
Նման մարզակոշիկների գինը դեռ հայտնի չէ, քանի որ 3D կոշիկները առայժմ վաճառքի չեն հանվել:









































