Ճապոնիայում հեծանվային տրանսպորտի թվաքանակի և դրա պատճառով առաջացած տարածքային սղության խնդիրն արդեն լուծված կարելի է համարել: Երկրում ստեղծվել են հեծնվային ստորգետնյա ավտոկայանատեղիներ:
Հեծանիվն այնտեղ կանգնեցնելու համար պետք չէ իջնել ավտոկայանատեղի, ընդամենը պետք է հեծանիվը կանգնեցնել մուտքի մոտ, քարտի միջոցով համակարգին փոխանցել հեծանիվի համարը, որից հետո հատուկ սարքավորումը փոխադրամիջոցն ապահով կիջեցնի այնտեղ:
Քարտի միջոցով է կատարվում նաև փոխադրամիջոցի ստացումը:







































