Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների ու մշակումների կազմակերպությունը (DRDO) մտադիր է «մարտական ռոբոտներ» ստեղծել՝ «արհեստական ինտելեկտի բարձր մակարդակով»:
Ծրագրվում է նրանց կիրառել անհանգիստ շրջանների օպերացիաներում: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ հղում անելով DRDO-ին: Ենթադրվում է, որ ռոբոտները կկարողանան տարբերակել յուրայիններին և օտարներին:
DRDO-ի տնօրեն Այնաշ Չանդերի խոսքերով՝ սկզբում ռոբոտները կօգնեն զինծառայողներին, այնուհետև նրանց գործառույթները կընդլայնվեն:









































