Կևին Մակդոնալդը, ով հայտնի է «Շոտլանդիայի վերջին արքան» և «Սև ծով» ֆիլմերով, փաստագրական ֆիլմ կնկարի Ուիթնի Հյուսթոնի կյանքի մասին, հայտնում է Rosbalt.ru-ն:
Ռեժիսորը աշխատանքի մեջ ներգրավել է երգչուհու հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրան լավ ճանաչող այլ մարդկանց: Նրանց մեջ, ովքեր կհայտնվեն ֆիլմում և կպատմեն աստղի մասին, կլինի Քլայվ Դևիսը` Sony Music Entertainment-ի ներկայիս ստեղծագործական տնօրենը: Հենց նա է աշխարհի համար բացահայտել Հյուսթոնի տաղանդը: