Youtube վիդեոհոսթինգում երեկ տեղադրվել է մի տեսանյութ, որի հեղինակները պատահաբար սպանության ականատես են դարձել:
Դեպքն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Ռուսաստանի կանգառներից մեկում: Երիտասարդը հեռախոսի տեսախցիկով նկարում է ընկերուհուն, որի հետևում անսպասելիորեն լսվում է մեքենաների ճռնչյուն, ապա մեքենայից դուրս են գալիս երկու հանցագործ ու գնդակահարում հետևից ընթացող մեքենայի վարորդին ու մեքենայից դուրս եկած տղամարդուն:
Հավաստիանալով, որ իրենց զոհերը սպանված են՝ հանցագործներն արագ փախուստի են դիմում:
Սարսափած երիտասարդն ու աղջիկը մոտենում են սպանվածներին ու խուճապահար զանգահարում ոստիկանություն (կամ շտապօգնություն):








































