Բուդապեշտում Դանուբ գետի ջրերը բարձրացել են ռեկորդային բարձր մակարդակի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սակայն տեղի իշխանություններն ասում են, որ նոր պաշտպանիչ արգելապատնեշները բավական հուսալի են, ու որ դրանք ի վիճակի են դիմակայել վաղվա ջրի հոսքին։ Ըստ կանխատեսումների՝ գետում ջուրը կբարձրանա առավելագույն մակարդակի՝ հասնելով 9 մետրի:
Ջրածածկման վտանգի տակ կարող են հայտնվել առավելապես Բուդապեշտի հյուսիսային շրջանները, ինչպես նաև գետի ափի երկայնքով մոտ 200 կմ տարածքը:
Ջրհեղեղը, որը հսկայական վնաս է հասցրել մի շարք եվրոպական երկրների, Հունգարիայում առայժմ լուրջ հետևանքներ չի ունեցել։







































