Նոր հետազոտությունը զարմանալի փաստ է արձանագրել. մինչև մեկ տարեկան երեխաները, որոնք ձուկ են ուտում, առավել քիչ են ենթակա ամենատարբեր հարուցիչներով վարակվելու կամ ալերգիայի առաջացման ռիսկի, գրում է raut.ru-ն:
Գիտնականները, որոնք հետևել են մինչև մեկ տարեկան երեխաների սննդին, եկել են այն եզրակացության, որ նրանք, ովքեր կյանքի սկզբում կերել են շատ ձկնեղեն, նվազագույնս հակված կլինեն ալերգիայի մինչև 12 տարեկանը: Էկզեմայի առջացման ռիսկը ևս նրանց մոտ 22 տոկոսով պակաս է:
Էկզեման կամ դիաթեզը արտահայտվում է ամեն 8-րդ երեխայի մոտ: Այն հարուցում է ցան ու մաշկի կարմրություն, որոնք որոշ դեպքերում ցավոտ են լինում, իսկ հիվանդության արդյունավետ բուժման մեթոդները չափազանց քիչ են:
Շվեդիայի Կառոլինի համալսարանի փորձագետները հետևել են 1, 2, 4, 8 ու 12 տարեկան ավելի քան 3200 երեխայի սննդակարգին և պարզել են, որ ձուկը մեծ դեր է խաղում ալերգիայի կանխարգելման հարցում: Պարբերաբար ձկնեղեն ուտող երեխաների մոտ ալերգիայի ռիսկը զգալի նվազ է՝ համեմատած նրանց հետ, ով է քիչ կամ ընդհանրապես ձուկ չի ուտում։









































