Հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ 15-ամյա Փերիսը, ով ինքնասպանության փորձ էր արել, շաբաթ օրը հիվանդանոց է տեղափոխվել՝ հոգեբանական բուժման կուրս անցնելու համար: Այս մասին հաղորդում է TMZ-ը:
Աղջիկը գտնվում է Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոնում: Այդ նույն հիվանդանոցում են 2009 թ. բժիշկներն արձանագրել Մայքլ Ջեքսոնի մահը:
Հիշեցնենք, որ անցյալ չորեքշաբթի օրը Փերիս Ջեքսոնը հոսպիտալացվել էր: Մի շարք աղբյուրների տվյալներով՝ նա «հիստերիկ նոպայի մեջ է ընկել» այն բանի համար, որ չի կարողացել ներկա գտնվել երգիչ Մերլին Մենսոնի համերգին: Նա փակվել է սենյակում, լաց եղել, բղավել, որից հետո, հնարավոր է՝ կտրել է երակները:









































