Իրանի իշխանությունները հայտարարել են տիեզերական մոնիթորինգի առաջին ազգային կենտրոնի արձակման մասին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
«Կենտրոնի խնդիրն է ապահովել Իրանի տիեզերական կայանների անվտանգությունը և հետևել այլ տիեզերական օբյեկտներին, հատկապես՝ արբանյակներին»,- ասել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Նրա խոսքերով՝ կենտրոնի հաղորդած տեղեկությունները հասանելի կլինեն նաև այլ երկրներին: Բացման արարողությանը ներկա է եղել նաև Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է դառնալ առաջին իրանցի տիեզերագնացը՝ ազգային ծրագրի շրջանակներում:
Իրանը նախատեսում է նաև տիեզերքում տեղակայել բնական աղետների մոնիթորինգ իրականացնող սեփական արբանյակները: Մի շարք երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ը վախենում են, որ նման տեխնոլոգիաները կարող են կիրառվել մեծ հեռահարության հրթիռներ ստեղծելու համար:









































