Շվեդիայի թագավոր Գուստավ 16-րդ-ը և թագուհի Սիլվիան ամուսնացրել են իրենց կրտսեր դստերը՝ արքայադուստր Մադլենին: Նա ամուսնացել է բրիտանական ծագում ունեցող ամերիկացի գործարար Քրիսթոֆեր Օ’Նիլի հետ:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Սլոթսչյուրքի եկեղեցում: Հարսանեկան արարողությանը ներկա էին 1200 հյուրեր, այդ թվում՝ Շվեդիայի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչներ, հայտնի դերասաններ և դիզայներներ:
Պսակադրությունից հետո հարսանեկան շարասյունը շրջել է Ստոկհոլմի փողոցներով՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ողջույնների ներքո:








































