Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը մոտ ժամանակներս պաշտոնական առաջարկ կկատարի «Նապոլի»-ին թիմի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերի վերաբերյալ: Marca-ի տեղեկացմամբ՝ «Արքայական ակումբ»-ը պատրաստ է 63 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:
Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ հայտնված տեղեկատվության՝ Լոնդոնի «Չելսի»-ն համաձայնության էր եկել իտալական ակումբի հետ: «Արիստոկրատներ»-ը պատրաստ էին Ուրուգվայի ազգային հավաքականի խաղացողի տրանսֆերի դիմաց 58 մլն եվրո վճարել:


































