Եմենի դատարանը հավանության է արժանացրել երկրի կառավարության որոշումը՝ հետաքննել երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի գործունեությունը: Նա ենթադրաբար մեղավոր է համարվում 45 մարդու մահվան մեջ, ովքեր 2011թ.-ին մասնակցել են նրա կառավարության դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դատարանն աջակցել է այս նախաձեռնությանը՝ չնայած նախկին նախագահի անձեռնմխելիությունը երաշխավորվել է իշխանությունը փոխանցելու համաձայնության շրջանակներում:
Նշենք, որ Սալեհին Եմենը կառավարել է ավելի քան 30 տարի: Չնայած հրաժարականին՝ նա և իր կողմնակիցները մեծ ազդեցություն ունեն երկրում:









































