Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ եվրոգոտում ճգնաժամն ավարտված է: Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, այս մասին Օլանդը հայտարարել է Տոկիոյում ճապոնացի և եվրոպացի ձեռնարկատերերի հետ հանդիպմանը:
Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել` աճը և մրցողունակությունը խթանելու համար:
Ֆրանսիայի նախագահի խոսքերով` ինքը մտադիր է ակտիվորեն առաջ մղել ԵՄ-ի և Ճապոնիայի միջև տնտեսական համագործակցության մասին պայմանագրի կնքումը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ ընթացիկ տարում ակնկալում է Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտ ՀՆԱ 3.9%-ի չափով և 4.2% ՀՆԱ 2014թ.:






































