Tuesday, 30 06 2026
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին

Մաշտոցի պողոտայում վերաբացվեց գյուղմթերքի տոնավաճառը. Գյուղակա՞ն, թե՞ քաղաքային գներ (տեսանյութ)

Այսօր Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, Ե. Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ, ազգագրական երաժշտության հնչյունների ներքո վերաբացվեց գյուղատնտեսական մթերքի տոնավաճառը: Այստեղ իրենց համայնքի մթերքը՝ լոլիկ, վարունգ, պահածոներ, կեռաս, պանիր էին ներկայացնում շուրջ 110 գյուղացիներ, որոնց թիվը նախարարությունը ավելացնելու է ևս մի քանի տասնյակով:

Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց տոնավաճառի բացման արարողությանը ներկա ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, 2011 թվականին էին Երևանում Գյուղատնտեսության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը կազմակերպում գյուղմթերքների տոնավաճառներ, իսկ հերթականն այս տարի առաջինը բացվեց Չարեցի տուն-թանգարանի հարակից տարածքում, առաջիկայում կբացվի Կասյան փողոցի հարակից հրապարակում, կբացենք ևս մեկը: Ըստ փոխնախարարի՝ Երևանի քաղաքապետարանի հետ կքննարկեն, եթե անհրաժեշտություն լինի, ապա այլ վարչական շրջաններում կավելացնեն տոնավաճառների թիվը:

«Այս տոնավաճառը կազմակերպվել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ֆինանսավորմամբ: Կան նորամուծություններ՝ սկսած էլեկտրոնային գրանցումից, էլեկտրոնային կայքից, որտեղ ներկայացված կլինեն գյուղացիներն իրենց մասին ողջ տեղեկատվությամբ, ուստի խոսակցությունները, թե հնարավոր է լինեն վերավաճառողներ, ամբողջովին կվերանան, որովհետև ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա կայքում տեսնել ապրանք վաճառող գյուղացու մասին տվյալներ»,- նշեց Մակարյանը՝ շարունակելով, որ գյուղացիներին բացարձակ անվճար են տրամադրվել կշեռքները, տաղավարները, սայլակները:

Նա տեղեկացրեց, որ տոնավաճառների տարածքը տրամադրում է Երևանի քաղաքապետարանը անվճար, և պետական բյուջեի միջոցներից ոչինչ չի օգտագործվում նշված տոնավաճառների կազմակերպման համար: Նրա փոխանցմամբ՝ կապիտալ ծախսերը վրաններն են և այլն, իսկ սպասարկման համար շաբաթական 100-150 հազար դրամ է ծախսվում Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Փոխնախարարի կարծիքով՝ երկու կարևոր խնդիր է լուծում այս տոնավաճառը, առաջինը՝ գյուղացիների համար ստեղծում է վաճառքի այլընտրանքային միջոց և երկրորդը՝ Երևանի ազգաբնակչության համար թարմ պտուղ-բանջարեղեն է առաջարկվում համեմատաբար մատչելի գներով: Ի դեպ, ի սկզբանե որոշված էր, որ արարողությանը պետք է մասնակցեին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որոնք ներկա չէին արարողությանը:

«Առաջին լրատվական»-ը փորձեց վաճառող մի քանի գյուղացիներից հետաքրքրվել, թե պտուղ-բանջարեղենի գներն իսկապե՞ս ցածր են: Պարզեցինք, որ գյուղատնտեսական մթերքների տոնավաճառում ներկայացված ապրանքները չնչին գնային տարբերությամբ են վաճառվում: Յուրաքանչյուր ապրանք այստեղ վաճառվում էր համարյա նույն գնով, ինչ քաղաքային այլ տոնավաճառներում: Նրանցից մեկը նույնիսկ` Մասիսի բնակիչ Հայկ Բաղդասարյանը, ասաց, որ վերավաճառողներին, մի շարք հանգամանքներից ելնելով, ավելի ցածր գներով է ապրանք վաճառում, քան տոնավաճառում: Ըստ նրա՝ ինքը գները մի փոքր էլ կիջեցնի, եթե մթերքը մի քիչ հնանա ու փչանա:

Այդուհանդերձ, պետք է նշել, որ ընդհանուր առմամբ տոնավաճառում դրական մթնոլորտ էր, իսկ քաղաքացիների կողմից հետաքրքրությունը բավականին բարձր էր:

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում