Հետախուզության դաշնային բյուրոն պատրաստվում է մոտ ժամանակներս մեղադրանք ներկայացնել Շենոն Ռոջերս Ռիչարդսոնին, որին ձերբակալել են ուրբաթ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ռիցինով նամակ ուղարկելու կասկածանքով, հաղորդում է NBC-ն:
Դերասանուհին ձերբակալվել է Նյու Բոսթոն քաղաքում: Նա զանգահարել է ՀԴԲ և հաղորդել, որ Օբամային նամակ ուղարկել է իր ամուսինը, սակայն հետաքննությունը պարզել է, որ նամակը նա անձամբ է ուղարկել:
Օբամային նամակն ուղարկվել էր մայիսի վերջին, դրանում հայտնաբերվել էին ռիցինի հետքեր: Գրեթե այդ նույն ժամանակ նման նամակներ էին ուղարկվել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգին և զենքի անօրինական տարածման դեմ քայքարի հիմնադրամի ղեկավարին:
ՀԴԲ-ն չի մանրամասնել, արդյոք Ռիչարդսոնը մասնակի՞ց է մյուս նամակների առաքմանը։










































