Գուանտանամոյի բանտի փակման ծրագիր կազմելու խոստումով են հանդես եկել այնտեղ այցելած ԱՄՆ պատվիրակության անդամները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Պատվիրակության մեջ ընդգրկված են եղել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն, ինչպես նաև՝ հետախուզական հարցերով սենատի հատուկ հանձնաժողովի ղեկավար դեմոկրատ Դայեն Ֆայնստայնը և հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը:
Նրանց պատրաստած հայտարարությունում, որը տարածել է Սպիտակ տունը, ասվում է, որ Գուանտանամոյի փակումը և բանտարկյալների անվտանգ ու կազմակերպված տեղափոխումն այլ վայրեր համապատասխանում է ազգային անվտանգության շահերին: Հայտարարությունում ասվում է նաև, որ իրենք մտադիր են աշխատել վարչակազմի և Կոնգրեսի համատեղ ծրագրի վրա՝ հասնելու բանտի փակմանը:









































