Չնայած մրցակիցների հաջողություններին՝ Microsoft-ը չի հուսահատվում և շարունակում է առաջ մղել իր Internet Explorer բրաուզերը: Ընկերությունն ուսումնասիրել է տարբեր բրաուզերներով համակարգիչների էլեկտրաէներգիայի ծախսը և պարզել է, որ Internet Explorer-ի օգտագործումը տնտեսում է էլեկտրաէներգիան և թույլ է տալիս պահպանել բնությունը:
Պարզվել է, որ Windows 8 օպերացիոն համակարգով սարքերն ավելի շատ էլեկտրաէներգիա են ծախսում, երբ օգտագործում են Firefox կամ Chrome բրաուզերները, քան թե Internet Explorer-ի օգտագործման դեպքում:
Հետազոտությունը մասշտաբային չէ, քանի որ դրա ընթացքում օգտագործվել են չորս համակարգիչներ և տարբեր ապրանքանիշի վեց նոթբուքեր: