Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ամուսինը` Ֆիլիպն, այսօր ենթարկվել է որովայնի խոռոչի վիրահատության:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչներին, վիրահատական միջամտությունը հաջող է անցել:
«Ներկայում արքայազնն իրեն բավարար է զգում»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ակնկալվում է, որ Էդինբուրգի արքայազն Ֆիլիպը, ով երկուշաբթի կդառնա 92 տարեկան, Լոնդոնի կլինիկայում կանցկացնի առնվազն երկու շաբաթ:











































