Ռիտա Օրան և Կառա Դելվինն ընկերներ են շատ վաղուց, և այժմ նրանք որոշել են ստեղծել հագուստի համատեղ հավաքածու Topshop-ի համար: Այդ հարցում նրանց կօգնի նորաձևության կայսրության ժառանգորդուհի Խլոյա Գրինը, ով նաև Մարկ Էնթոնիի հարսնացուն է, հաղորդում է spletnik-ը:
Նորաձևության մոտ կանգնած աղբյուրի խոսքերով` Ռիտան և Կառան արդեն մի քանի շաբաթ է՝ քննարկում են այդ ծրագրերը: Նրանք համոզված են, որ իրենց հավաքածուն առաջ կանցնի Քեյթ Մոսի և Վիկտորյա Բեքհեմի ստեղծած հավաքածուներից:
Նրանք ցանկանում են հանդիպել Topshop-ի սեփականատեր Ֆիլիպ Գրինի հետ:









































