«Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ ազատազրկման է դատապարտված Իմրալի կղզում գտնվող թուրքական բանտում, հնարավոր է՝ բանակցողների պատվիրակությանը փոխանցի նոր նամակ` քրդական հարցի կարգավորման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության մամլո քարտուղարին, ով ակտիվորեն մասնակցում է քրդական կարգավորման գործընթացին, թվով վեցերորդ պատվիրակությունը մեկնել է Իմրալի կղզի:
«Այս պատվիրակությունը գործընթացի ամբողջ ընթացքում առաջին անգամ մեկնել է Իմրալի ոչ թե ճակատագրական արդյունքների և իրադարձությունների զարգացման նոր ուղղություն ստանալու համար, այլ մտքերի փոխանակման և իրավիճակի վերլուծության համար: Օջալանը կփոխանցի նոր նամակ և երեկոյան հայտարարություն կարվի»,- ասել է գործակալության զրուցակիցը:







































