Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը չի մերժել է «Մոնակո»-ի առաջարկը:
Ֆրանսիական ակումբը 5 տարի ժամկետով պայմանագիր էր առաջարկում իսպանացուն` տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով: Սակայն Ռամոսը չի պատրաստվում լքել «արքայական ակումբ»-ը, որտեղ տարեկան 4.5 մլն եվրո է վաստակում:
Նախորդ տարի ֆուտբոլիստը 6 տարով երկարաձգել է «Ռեալ»-ի հետ անձնական պայմանագրի ժամկետը:









































