Գիտնականները պնդում են, որ նոր միջոց են հայտնաբերել պտղի մոտ Դաունի համախտանիշը կանխորոշելու համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, այդ մեթոդը չի պահանջում վիրաբուժական միջամտություն, ինչպես այն միջոցները, որոնք կիրառվում են այժմ և կարող են հանգեցնել վաղաժամ ծննդաբերության:
Նոր փորձարկման ընթացքում հետազոտվում է ապագա մայրիկի արյունը, որում պարունակվում է պտղի ԴՆԹ:
Այս մեթոդը փորձարկվել է Լոնդոնում՝ 1000 կանանց շրջանում: Թեստը հստակ արդյունքներ է տվել կանանց 99%-ի մոտ: Առաջիկա երկու տարիներին այն կփորձարկեն 20 հազար կանանց շրջանում:











































