Իտալացի հանրահայտ դիզայներ Ջորջո Արմանին երեկույթ է կազմակերպել Հռոմում: One Night Only միջոցառումը հավաքել էր կինոաստղերի: Երեկույթին մասնակցել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Միլա Յովովիչը, Սոֆի Լորենը, Թինա Թերները, Օրնելլա Մուտին և Քլայվ Օուենը: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Նորաձևության թագավորը Հավերժ քաղաքի կենտրոնում 1000 մետր քառակուսի մակերեսով նոր խանութ է բացել, այնուհետև 700 հավաքվածների համար Հռոմի Քաղաքակրթության պալատում նորաձևության բացառիկ ցուցադրություն ներկայացրել: 110 մոդելներ հյուրերին են ներկայացրել կանանց 70 և տղամարդկանց 40 հագուստներ:
Այնուհետև դիզայները հանրության ուշադրությանն է ներկայացրել զգեստների ու աքսեսուարների հավաքածու, որը Արմանին պատրաստել է 1985 թվականից: Դրանց մի մասը ներկայացվել է առաջին անգամ:









































