Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակում, որը դարձել է բողոքի խորհրդանիշ, ստեղծվել է Հեղափոխության թանգարան՝ նվիրված վերջին դեպքերին:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, այստեղ կարելի է տեսնել լուսանկարներ, որոնք արվել են ցույցերի ժամանակ, իսկ որպես ցուցանմուշներ ներկայացված են ծռմռված ոստիկանական սպառազինում, արցունքաբեր գազի դատարկ շշեր, որոնք կիրառվել են ցուցարարների դեմ:
Լրագրողի հարցին՝ արդյոք թանգարանը ստեղծվել է որպես կատա՞կ, հեղինակներից մեկն ասել է, որ կատակի մաս, իհարկե՝ կա, սակայն ոչ միայն:
«Մենք կարծում ենք, որ դա շատ կարևոր է: Այնպես որ՝ բարի գալուստ Հեղափոխության թանգարան»,- նշել է նա:
Այցելուները կարող են իրենց ինքնագրերը թողնել թանգարանի պատերին կամ կիսվել հեղափոխական անցյալի մասին իրենց հիշողություններով:
Թանգարանի մուտքն անվճար է:










































