Sunday, 07 06 2026
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար

Նավասարդ Կճոյանն՝ իր ունեցվածքի, իշխանության հետ հարաբերությունների և «Բենթլիի» մասին (լուսանկարներ)

 The Yerevan Times-ը հարցազրույց է վերցրել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ։

 Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդն է: Այս մարդու անունը վերջին տարիներին մամուլում պարբերաբար շրջանառվում է զանազան սկանդալային  պատմությունների համատեքստում: Հրապարակումներին նրա պատասխանները հայ հասարակության համար բավականին էպատաժային են, հետևաբար՝ անընդունենելի: Ի դեպ հանուն արդարության հարկ է նշել, որ Նավասարդ Կճոյանի հարցազրույցները ավելի մեծ աղմուկ են առաջացնում սոցիալական ցանցերում, քան նրա ոչ ժուժկալ անձնական կյանքի հետ կապված տեղեկությունները: Օրինակ, «Բենթլին ինձ համար սովորական բան է» արտահայտությունը վերջերս հայկական համացանցի գլխավոր մեմերից էր դարձել: Եկեղեցականի հետ ոչ եկեղեցու մասին՝ մի՞թե Նավասարդ Կճոյանը հենց այնպիսին է, ինչպիսին ներկայացվում է: Սա առաջին հարցն էր, որ The Yerevan Times-ը տվեց արքեպիսկոպոսին:

 – Իհարկե, հոգու խորքում ես ցավում եմ, որ հաճախ համատեքստից ամբողջովին կտրված և մարդկանց հրամցված միտքը կամ փաստը կարող է փոխել նրանց վերաբերմունքը այս կամ այն հարցի նկատմամբ: Ցավոք, իմ պարագայում գործ ունենք հենց այսպիսի «ծուռ հայելիների» թագավորության հետ: Չեմ ուզում անուններ տալ, բայց այն, որ իմ հեղինակությունը հասարակության աչքերում նսեմացնելու գործընթացի սկիզբը կառավարվում էր կոնկրետ անձանց կողմից, փաստ է: Մնացածը պարզապես արդեն իներցիայի, նախատրամադրվածության խնդիր է: Ցավում եմ, որ մեր ժողովրդի մի մասը չի կարողանում զատել թացը չորից և ընկնում է բամբասանքների հորձանուտի մեջ: Այս առումով ես, իհարկե, ունեմ մեղքի իմ բաժինը․ երբևէ չեմ կարևորել ապատեղեկատվությանը համարժեք արձագանքելը՝ հույսս դնելով մեր ժողովրդի խոհեմության վրա: Անունս հաճախ կապվում է ինչ-որ բիզնեսների հետ, բայց ինքներդ դատեք՝ մի՞թե այդ դեպքում ես կշարունակեի նվիրված մնալ եկեղեցուն: Ինձ համար ավելի հեշտ չէ՞ր լինի արդյոք զբաղվել ձեռնարկատիրությամբ, ընտանիք կազմել, զավակներ ունենալ /ի դեպ, խոստովանեմ, որ դրա մասին բազմիցս եմ երազել/: Բայց եկեղեցին իմ արյան մեջ է: Եվ, այո, ձեր ասած «Բենթլին» ինձ համար սովորական բան է, որովհետև իմ արժեքահամակարգի բարձունքում իդեալներն են, ոչ թե ավտոմոբիլային ավելորդությունները: Հենց սա է այն միտքը, որը ես երբեմն կրկնում եմ և որի երկրորդ մասը, չգիտես ինչու, դուրս է մնում մամուլի էջերից:

 – Պատմում են Ձեր ահռելի ունեցվածքի, ազդեցիկ սանիկների, նրանց կողմից ստացվող նվերների /օրինակ՝ թանկարժեք «Բենթլիի»/, մի խոսքով՝ շվայտ կյանքի մասին։ Ըստ Ձեզ, ընդունելի՞ է արդյոք հոգևոր այրի ցոփությունը մի երկրում, որտեղ բնակչության մի ստվար զանգված աղքատության շեմին է:

 – Պատասխանեմ հերթով: Նախ՝ ունեցվածքիս մասին ասեմ, որ բնորոշել այն «ահռելի» կնշանակի արժեքազրկել այդ բառը: Այո, ունեմ սեփական տուն, բայց այն հեռու է շքեղության մասին մարդկանց պատկերացումներից։ Այս հարցազրույցից անմիջապես հետո հրավիրում եմ Ձեզ իմ տուն՝ համոզվելու՝ որքան պարզ է այն և, միևնույն ժամանակ, ոչ պարզունակ՝ լի ինձ համար կարևոր խորհրդանշանականությամբ: (Հարցազրույցի այս մասում The Yerevan Times-ի թղթակիցը խնդրեց Նավասարդ Կճոյանին հնարավորության դեպքում այցելել իր տուն, սրբազանն ասաց որ խնդիր չի տեսնում: Մանրամասները՝ վերջում – խմբ.):

 Նվերների առումով նշեմ, որ անգամ ոչ ցանկալի նվերից հրաժարվելն անկրթություն է: Ցավում եմ, որ մամուլը կարողացել է լվանալ շատերի ուղեղն այն աստիճան, որ նրանք մտածում են, թե ես միայն մեծահարուստների հետ եմ մտերմություն անում, այն էլ՝ նրանց համար «ինչ որ հարցեր լուծելու» և փոխարենը նվերներ ստանալու ակնկալիքով: Ես օրական հանդիպում եմ տասնյակ մարդկանց հետ, նրանցից շատերն իմ մտերիմներն են: Մի մասը սոցիալապես այնքան էլ ապահովված չէ․ այս դեպքում միշտ մտածում եմ՝ ինչպես կարելի է օգնել և այդ հարցով հաճախ միջնորդում եմ մյուս՝  ապահովված դասի ներկայացուցիչներին: Երկու խավից էլ նվերներ եմ ստանում, երկուսին էլ ես եմ նվիրում: Եվ հավատացեք, ինձ նվիրված՝ մեր որևէ վանքի և անամպ երկնքի պատկերմամբ մանկական նկարի ու «Բենթլիի» միջև որևէ տարբերություն չեմ դնում: Երկուսն էլ հավասարապես թանկ են ինձ համար․ երկուսն էլ նվեր են, երկուսն էլ՝ սրտանց: Ի՞նչ պետք է անեի ես: Հրաժարվե՞ի: Այո, ես եղել ու մնում են այն կարծիքին, որ թանկարժեք մեքենաներ ունենալը Հայաստանում սխալ է, քանի որ դեռևս լուծված չէ մեր բազմաթիվ հայրենակիցների օրահացի խնդիրը: Բայց այդ մեղադրանքները իմ հասցեին ուղղելը տեղին կլիներ, եթե «Բենթլին» գնելու նախաձեռնողը ես լինեի: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ այն ինձ նվիրել էր իմ մտերիմ մարդկանցից մեկը՝ սանիկս: Ես ինքս ինձ երբեք նման ավտոմեքենա չէի գնի, եթե անգամ ունենայի դրա հնարավորությունը: Փոխարենը, վերջերս նոր հեծանիվ եմ ձեռք բերել և օրական 5-10 կմ երթևեկում եմ դրանով: Սիրում էի հեծանիվ քշել դեռ Օշականում ծառայելու տարիներին: Այն ժամանակ էլ էին մարդիկ փսփսում․ հոգևորական է և հեծանվով է երթևեկում: Իսկ ես երբեք ենթակա չեմ եղել այդ նախապաշարումներին, որոնք ոչ այլ ինչ են, քան գավառամիտ մտածելակերպի ծնունդ, և սկզբունքորեն նախընտրել եմ անպատասխան թողնել ինձ ուղղված անհիմն հարցադրումները: Այո, «Բենթլին» ինձ համար սովորական բան է, որովհետև երջանկության համար այն չէ, որ պետք է ինձ: Այս առումով ասեմ, որ հեծանիվն այդքան էլ սովորական բան չէ․ այն քշելով ես ինձ միշտ երիտասարդ եմ զգում /ծիծաղում է -խմբ․/:

 Հայ հոգևորականի ցոփության հետ կապված հարցին, կխնդրեմ Ձեզ իմ առօրյայում ցույց տալ ցոփության գեթ մեկ դրսևորում, և ես այն կվերագրեմ ինձ: Եթե կրկին չարաբաստիկ «Բենթլիի» մասին հիշեցնեք, ասեմ, որ դրանով գրեթե չեմ երթևեկում, նախընտրում եմ ծառայողական մեքենան: Ամեն ինչից զատ՝ անկեղծ ասեմ, որ ավտոմեքենաների հանդեպ որևէ սեր չունեմ և ինքս էլ 14 տարի է ղեկ ձեռքս չեմ վերցրել: Այդքան բան:

 – Տարբեր միջոցառումների ժամանակ Ձեզ կարելի է տեսնել իշխող էլիտայի կողքին: Հայտնի է նաև, որ չեք թաքցնում համակրանքը Սերժ Սարգսյանի հանդեպ: Ինչո՞վ է այն պայմանավորված:

 – Այս հարցը ևս բազմաթիվ շահարկումների առիթ է դառնում:

Մեր պապերը դարերով երազել են անկախ պետականություն ունենալու մասին, և Հայ առաքելական եկեղեցին է, որ պատմության ծանրագույն շրջաններում իր վրա է վերցրել ազգապահպանման խնդիրը: Այսօր մենք բախտ ունենք վայելելու, ըմբոշխնելու անկախությունը: Եվ ո՞ւմ, ըստ Ձեզ, պետք է սատարեի ես՝ որպես եկեղեցու սպասավոր, պատմության այս կարևոր փուլում, եթե ոչ անկախ Հայաստանի լուծը քաշող ուժին:

 Սերժ Սարգսյանի առումով ասեմ, որ իր ճակատագիրը սերտորեն կապված է մեր նորագույն պատմության ամենահերոսական շրջանի՝ Արցախի ազատագրման հետ: Ես նրան ազգային և պետական գործիչ եմ համարում: Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի զարգացումը ճիշտ ուղով է տանում: Բոլորիս հուզող կոռուպցիան, սոցիալական ծանր պայմանները և դրանից բխող արտագաղթն անցողիկ երևույթներ են: Օտար ափերում դեգերող հայերը վերադառնալու են իրենց հայրենիք, ես վայրկյան անգամ չեմ կասկածում դրանում:

 – Դերասան Ա Ջիգարխանյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ հանցագործ հայերի մոտ մի սովորություն կա նրանք կամ խաչքար են կանգնեցնում, կամ եկեղեցի կառուցում: Համաձա՞յն եք:

 – Մարդ պետք է այնպես ապրի, որ իր կյանքով գոհություն մատուցանի Աստծուն և իր խղճին: Եթե, իհարկե, հավատում է խղճին:

 Հարցազրույցից հետո, երեկոյան, The Yerevan Times-ի թղթակից Արմեն Բուդաղյանն Նավասարդ Կճոյանի ուղեկցությամբ այցելել է Այգեձոր թաղամասում գտնվող նրա տուն, սրբազանն իր ձեռքով պատրաստած սուրճ է հյուրասիրել, այնուհետև փոքրիկ էքսկուրսիա անցկացրել:

 

Մանրամասները՝ լուսանկարներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում