Ճապոնիայի պետական հասատատությունների վրա իրականացվող կիբեռ հարձակումերի մոտ 60 տոկոսում առկա է չինական հետք: Այս մասին հայտնում է RIA Novosti–ն՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:
Մասնագետներն ուսումնասիրել են վիրուսներով 114 էլեկտոնային փոստեր: Վիրուսները եկել են երկրի խոշոր կորպորացիաների ու պետական հաստատությունների հասցեով 2010 թվականից: Դրանց ավելի քան 60 տոկոսը ստեղծված են եղել չինարենի կիրառմամբ համակարգիչներում:
2011 թվականին ճապոնական խորհրդարանի պալատների սերվերները հարձակման են ենթարկվել և վարակվել լրտեսող վիրուսներով: Դրանք կողմնակի անձանց համար հասանելիություն են ապահովել պատգամավորների նամակագրություններին ու նրանց համակարգիչների գաղտնաբառերին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ 2012 թվականին վիրուսներով ավելի քան 1000 կիբեռհարձակումներ են իրականացվել ճապոնական պետական հաստատությունների դեմ:








































