Սիրիական ռազմաօդային ուժերն այսօր Հալեպից հյուսիս ընկած տարածքում սկսել են գրոհայինների բազաների ոչնչացման մասշտաբային օպերացիա: Մարտական գործողությունների շրջան են ուղարկվել տանկեր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով «Ալ-Նաշրա» լրատվական ծառայությանը:
Առավոտից Սիրիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել «Մենեգ» ռազմական օդանավակայանի մոտակայքում գտնվող գրոհայինների դիրքերին: Սուրիա Ալ-Էն գործակալության տվյալներով՝ ոչնչացվել է առնվազն 6 ապստամբ, մյուսները նահանջել են դեպի թուրք-սիրիական սահմանին կից Աազազ քաղաքը:
Հինգշաբթի «Ալ-Մանար» հեռուստաալիքը հայտնել էր, որ կառավարական ուժերը վերականգնել են իրենց վերահսկողությունը Հալեպից հյուսիս ընկած 18 բնակավայրերում, որտեղ մոտ մեկ տարի վերահսկում էին զինված ծայրահեղականները:









































