Կալիֆոռնիայի Փալմ-Սպրինգս քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Jefferson Airplane լեգենդար ռոք խմբի թմբկահար Ջոյ Քովինգթոնը: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը:
Չորեքշաբթի 67-ամյա երաժշտի ավտոմեքենան դուրս է եկել մայրուղուց և մխրճվել պատի մեջ: Երաժիշտը տեղում մահացել է: Նրանից բացի, մեքենայում ոչ ոք չի եղել:
Ոստիկանների խոսքերով՝ Ջոյ Քովինգթոնն ամրացրած չի եղել ամրագոտիները: Ոստիկանության ներկայացուցիչները բացառում են նրա անսթափ լինելու հանգամանքը:
Ենթադրվում է, որ վթարի պատճառ կարող է հանդիսացած լինել սրտի կաթվածը, սակայն պաշտոնական հաստատում դեռևս չկա:








































