Երեկ Փարիզի Sotheby’s Art Impressionniste & Moderne աճուրդում 5 մլն եվրոյով վաճառվել են Պիկասոյի երկու նկարները՝ «Մոխրագույն զգեստով նստած կինը» ու «Ներկապնակ և ցլի գլուխ»-ը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Մոխրագույն զգեստով նստած կինը», որը նկարիչն ստեղծել է 1943թ., վաճառվել է 3.7 մլն դոլարով: Դրանում պատկերված էր Պիկասոյի սիրեցյալը՝ բնորդուհի ու նկարչուհի Դորա Մաարը:

1938թ. ստեղծված «Ներկապնակ և ցլի գլուխ» նկարը վաճառվել է 1.3 մլն եվրոյով: Արվեստաբանների կարծիքով՝ այս աշխատանքը մարմնավորում է նկարչի վախը պատերազմի նկատմամբ:

Նկարները աճուրդի էր դրել նկարչի թոռնուհին՝ Մարինա Պիկասոն, որոնցից ստացված գումարը նախատեսվում է ուղղել բարեգործությանը:








































