Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դեմ է հանդես եկել 20 դոլարանոց թղթադրամի վրա սևամորթ ակտիվիստուհի, պատմական գործիչ և ստրկության դեմ պայքարող Հարիեթ Թաբմենին պատկերելու նախաձեռնությանը, հայտնում է NBC News-ը:
Թրամփը հայտարարել է, որ դա առաջ է եկել փոքրամասնության ներկայացուցիչներին չվիրավորելու ցանկությունից: Նա նաև նշել է, որ ԱՄՆ 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնի նկարը թղթադրամից հանելու գաղափարը կոպիտ է:
Բացի այդ, Թրամփն առաջարկել է Թաբմենի պատկերը դնել 2 դոլարանոց թղթադրամի վրա:








































