Դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին հանդիպել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Twitter-ում ՄԱԿ-ի պաշտոնական էջին:
Հանդիպման ժամանակ Ջոլին գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը, ինչպես նաև այլ համաշխարհային խնդիրներ:







































