ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը խոսել է Սիրիայում Բաշար Ասադի և նրա կողմնակիցների հաղթանակը կանխարգելելու ձևերի մասին՝ հայտնում է The Washington Times-ը:
«Պետք է կառավարական զորքերին հարվածներ հասցնել թևավոր հրթիռներով և ապստամբների համար անվտանգ գոտիներ ստեղծել՝ հակաօդային պաշտպանության միջոցների օգնությամբ»,-առաջարկում է սենատորը:
Մաքքեյնի կարծիքով՝ անհրաժեշտ է ապահովել անվտանգությունը՝ ստեղծելու համար անցումային կառավարություն:
«Այդ գոտին մենք կարող ենք պաշտպանել Patriot հրթիռներով: Մենք նաև կարող ենք Սիրիայի ընդդիմադիր ուժերի համար կազմակերպել դասընթացներ»,- ասել է սենատորը:










































