Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին չի բացառել, որ ամռանը կարող է լքել միլանյան ակումբը: 23-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Չելսի»-ն:
«Չգիտեմ, կմնամ արդյոք «Ինտեր»-ում, եթե մենք չնվաճենք Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր: Այստեղ եմ` տիտղոսներ նվաճելու համար: Սակայն եթե առաջարկներ ստանամ, կքննարկենք դրանք ակումբի և գործակալիս հետ»,- Mediaset-ը մեջբերում է Իկարդիի խոսքերը:
Հիշեցնենք` Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Իկարդին մասնակցել է 30 հանդիպումների` դառնալով 15 գոլի հեղինակ:









































