Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան Իսրայելի տարածք։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։ Վարչապետն այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Կամ պայմանագրի շրջանակում կամ առանց դրա, բայց Գոլանի բարձունքները կմնան ինքնիշխան տարածքի մաս»,- հայտարարել է Նեթանյահուն։
Իսրայելն իր անվտանգության համար «կարմիր գծեր» է անվանել Գոլանի բարձունքներում նոր ահաբեկչական ճակատի և «Հըզբոլլահի» մոտ ժամանակակից զենքի բացակայությունը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Սիրիայի և Իսրայելի միջև վիճելի տարածք հանդիսացող Գոլանի բարձունքները Թել-Ավիվը նախատեսում է պահպանել և այդ հարցում ակնկալում Պուտինի աջակցությունը։









































