Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է երկրում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում գտնվող նախագահական պալատում: Դռնփակ պայմաններում տեղի ունեցած այդ հանդիպումը տևել է 1 ժամ և 10 րոպե: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվել:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Սթոլթենբերգը դռնփակ հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի, ինչպես նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:






































