Հայ գործարար Լևոն Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել է դատավճիռը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է նրա փաստաբան Դավիդ Խեչյանը:
«Այսօր ես նախնական բողոք եմ ներկայացրել: Համարում եմ՝ Հայրապետյանի դատավճիռն անհիմն է և անօրինական, դատարանին խնդրում եմ այն չեղարկել և իմ պաշտպանյալին արդարացնել»,- ասել է փաստաբանը:
Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը հայ գործարար Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման:
Դատարանը Լևոն Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ: Հետաքննության վարկածով Հայրապետյանը՝ փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ, Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու խոստումով, սակայն իրապես չէր կարող ազդել դատավճռի վրա:








































