Քանյե Ուեսթը կտրականապես հրաժարվել է ներկա գտնվել ծննդաբերության ժամանակ, ինչով շատ է վշտացրել իր սիրելիին: Վերջերս կայացած նախածննդաբերական երեկույթի ժամանակ, որը ըստ ամերիկյան ավանդույթի՝ կազմակերպել էր Քիմը, ապագա հայրիկը հայտնվել է գրեթե ավարտին և տրամադրություն չի ունեցել:
«Քանյեն Քիմի հետ չի լինելու ծննդաբերության ժամանակ: Նա շատ զզվող է և չի պատրաստվում լինել այնպիսի վայրում, որտեղ հավանաբար արյուն է լինելու: Քիմը սարսափելի նեղվել է դրանից»,- իր աղբյուրի խոսքերն է մեջբերում In Touch ամսագիրը:
Բայց դա դեռ վերջը չէ: Այն ընթացքում, երբ Քիմը պատրաստվում է ծննդաբերության, Քանյեն 4,5 մլն դոլարով վաճառքի է հանել նյույորքյան իր բնակարանը: Այդ քայլն առիթ է հանդիսացել նոր լուրերի տարածման համար՝ իբր Քանյեն պատրաստվում է տեղափոխվել Փարիզ: Ռեփերի շատ ծանոթներ պնդում են, որ նա շատ է սիրում Ֆրանսիայի մայրաքաղաքը: Մյուս կողմից՝ նա չի ցանկանում մասնակցել Քարդաշյանների ընտանեկան կյանքին: Այդ պատճառով հնարավոր է, որ Քանյեի մեկնումը Քիմի համար ևս մեկ գլխացավանք դառնա:
Քիմի հղիության մեծ մասի ընթացքում Քանյեն հեռու է եղել սիրելիից: Այդ է պատճառը, որ Քիմը կասկածում է, թե Քանյեն ծննդաբերությունից հետո կհայտնվի ծննդատանը: Անհանգստության համար բոլոր հիմքերն առկա են: Քանյեի նոր ալբոմի ներկայացումը նախատեսված է գրեթե նույն ժամանակ, ինչ որ Քիմի ծննդաբերությունը: Իսկ դրանից անմիջապես հետո ռեփերը մտադիր է մեկնել շրջագայության: Եթե զույգի մտերիմների մի մասը պնդում է, որ Քիմը կարող է նրան միանալ շրջագայության ընթացքում, ապա մյուս հատվածը բացառում է դա:










































