Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտմոբիլային ճանապարհը կվերականգնվի ու կարդիականացվի:
Կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանընշեց, որ աշխատանքները նախատեսվում է սկսել Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերից ներգրավելիք բանկային միջոցներով: «Ծրագրով նախատեսվում է ավտոճանապարհի համապատասխան հատվածի երթևեկելի մասի լայնացման, ինչպես նաև որոշակի հատվածներում ճանապարհի նախագծի փոփոխման աշխատանքներ»,- ասել է նախարարը:
Կառավարության ընդունած որոշմամբ կասեցվեցին Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը և հողհատկացման գործընթացը:











































