Հինգշաբթի երեկոյան նախատեսված համերգը, որը պետք է կայանար Ստամբուլի կենտրոնական հրապարակում՝ Թաքսիմում, հետաձգվել է ցուցարարների խնդրանքով, ովքեր մասնակցել են հակակառավարական ակցիային:
Համերգը, որին պետք է մասնակցեին առաջատար թուրքական փոփ երգիչներն ու փոփ խմբերը, ցուցարարների խնդրանքով հետաձգվել է անորոշ ժամանակով, հաղորդում է RIA Novosti-ն:
Ակտիվիստներից մեկի՝ Մեսութ Կարդօղլիի խոսքերով՝ համերգի հետաձգման երկու պատճառ կա. «Առաջին հերթին, անցած օրերի ընթացքում ոստիկանության հետ բախումների հետևանքով ցուցարարների շրջանում ավելի շատ տուժողներ են եղել, քան ոստիկանների շրջանում: Նրանցից երեքն արդեն մահացել են»։ Նա հավելել է, որ այդ հրապարակում ցուցարարները ոչ մի զվարճանքի միջոցառում չեն ողջունելու:
Երկրորդ պատճառը, որի հետ ցուցարարների մեծամասնությունը նույնպես համաձայն է, Մեսութը ձևակերպել է՝ որպես ցույցերին ձևական բնույթ տալու ստամբուլցիների ցանկության բացակայություն:
«Ցանկացած տիպի միջոցառում Թաքսիմին ձևական բնույթ է տալու, իսկ մենք չենք ցանկանում ինչ-որ սահմաններ գծել իսկապես ժողովրդական բողոքի ակցիայի համար»,- հավելել է առաջնորդներից մեկը:









































