Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Միասին Նոր տարին նշելուց հետո ընկերն Արային սպանել, երկու կես էր արել ու թաղել Դալմայի այգում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ ընթանում է Սերգո Երեմյանի գործի դատավարությունը:

Սերգո Երեմյանը մեղադրվում է Արա Հունանյանին խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով:

2013 թվականի հունվարի 5-ին Սերգո Երեմյանը դարձել է 53 տարեկան, իսկ դեպքը տեղի է ունեցել դրանից երկու օր առաջ՝ հունվարի 3-ին:

Ըստ մեղադրանքի՝ հունվարի 3-ին, ժամը 22-ի սահմաններում Դալմայի այգիներում գտնվող այգետնակում փաստացի բնակվող Սերգո Երեմյանին այցելել է նրա ծանոթ Արա Հունանյանը՝ Նոր տարին շնորհավորելու:

Հունանյանը ինչ-որ դիտողություն է արել Երեմյանին, ինչի պատճառով նրանց միջև վիճաբանություն է ծագել: Երեմյանը, ըստ մեղադրանքի, տարբեր առարկաներով հարվածել ու բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել Արա Հունանյանին, մասնավորապես՝ մահացու են եղել գլխի շրջանում պատճառած վնասվածքները, որոնք առաջացրել են գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում ու մահ: Պատճառվել են տուժողի զույգ աչքերի, քթոսկրերի, ձախ այտոսկրի, վերին ծնոտի, գանգի թաղի և հիմի ոսկրերի բաց, բազմաբեկորային կոտրվածքներ ու բազմաթիվ այլ վնասվածքներ, որոնք իրենց համակցությամբ համարվում են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ և ուղղակի կապի մեջ են եղել տուժողի մահվան անմիջական պատճառի հետ:

Տուժողին խուլիգանական դրդումներով ու առանձին դաժանությամբ սպանելուց հետո, ըստ առաջադրված մեղադրանքի, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, «ոտնահարելով բարոյականության համընդհանուր նորմերը և գիտակցելով իր գործողությունների առանձին դաժան բնույթը», Երեմյանը դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ սղոցով գոտկատեղի հինգերորդ ողից երկու մասի է բաժանել տուժողի դիակը, ապա դուրս է բերել տնից, թաքցրել տան հետնամասում գտնվող փոսի մեջ՝ ծածկելով այն խոտով, մետաղե ցանկապատով ու այլ առարկաներով, փակել է այգետնակի դուռը ու հեռացել հողամասից:

Ընդհանուր իրավասության դատարանում տուժողի իրավահաջորդը՝ Արայի հայրը, ցուցմունք տվեց, որ հունվարի 3-ին որդին գիշերը տուն չի եկել: Առավոտյան էլ են սպասել նրան: Կեսօրին կինն ասել է, թե Արան Սերգոյի տնակում կլինի՝ բաղերում, ամուսնուն խնդրել է, որ գնա որդու հետևից:

Հայրը գնացել ու տեսել է, որ Սերգոյի տնակի դուռը փակ է, հողամասում էլ երեք շուն կա, մեկը՝ կապված, երկուսը՝ արձակ, որոնք հաչել ու հարձակվել են և թույլ չեն տվել, որ Հայկ Հունանյանը շրջակայքն ուսումնասիրի:

Այնուամենայնիվ, հոր սիրտը վատ կանխազգացում է ունեցել: Նա գնացել է ոստիկանություն ու հայտարարություն տվել, որ զավակը գիշերը տուն չի վերադարձել, նրա գտնվելու վայրն անհայտ է:

Հետագա օրերին՝ մինչև հունվարի 7-ը, տագնապած հայրն ամեն օր գնացել է Սերգոյի այգետնակի մոտ, պտտվել է: Միայն շներն են դիմավորել ու ճանապարհել նրան: Բայց ներքին անհանգստությունը հորը նորից ու նորից տարել է այդ «բաղերը»:

Հունվարի 7-ին Հայկ Հունանյանն անտեսել է շների հարձակումը և ավելի ուշադիր է զննել շուրջբոլորը: Մի ջրափոսի մեջ լաթ է տեսել, ոտքով հրել է ու նկատել, որ լաթի վրա արյան հետքեր կան: Լաթը մի կողմ է տարել, տակը եղել է տարօրինակ գույնի մի ծածկոց: Իսկ ծածկոցի տակ ջուրը եղել է մուգ արնագույն:

«Ես հասկացա, որ Արան էլ չկա, սպանված է»,- ասաց որդեկորույս մարդը: Նա ձեռքերով սկսել է պրպտել ջրափոսը՝ վախով, որ հիմա մատները կդիպչեն որդու մարմնին… Այդտեղ ոչինչ չի եղել:

Հայրը մտաբերել է, որ իր այցելությունների ժամանակ շներից մեկն անընդհատ վազում ու նստում էր տնակի հետևի մասում եղած խոտի դեզի մոտ: Հիմա էլ շունը այնտեղ նստած՝ հաչում էր:

Հայկ Հունանյանը մոտեցել է այդ դեզին, որի գլխին սայլակ էր դրված: Սայլակի տակ էլ ցանց էր, իսկ ցանցի տակ՝ խոտ: Այս բոլորը Հայկն իր ձեռքերով մի կողմ է տարել, տարբեր առարկաներից ու խոտից աստիճանաբար ազատվելով՝ բացվել է մի փոս, որի մեջ ծնողի աչքերը հայտնաբերել են զավակի դին՝ երկու մասի բաժանված:

Շները խոտի տակից տեղ էին արել ու վնասել դիակի՝ արդեն իսկ հանցավորի հարվածներից վնասված դեմքը, կերել էին ծնոտը, այտը…

Սա ահավոր տեսարան է, որի մասին գրելն ու ընթերցելը չափազանց ծանր են, բայց քողարկված փոսը սեփական ձեռքերով բացելն ու զավակի հոշոտված, մասնատված դիակը հայտնաբերելը ծնողի կողմից անպատկերացնելի ողբերգություն է:

Հայրը նշեց, որ որդին բարձրագույն կրթություն է ունեցել, ավարտել է տնտեսագիտականը: Մանկուց զբաղվել է սպորտով՝ ձևավոր չմշկասահքով, ձյուդոյով, կարատեով: Աշխատել է «Վիվասելում», ապա՝ «Գրանդ Քենդիում»:

Վերջին շրջանում Արան ամուսնալուծվել է, անձնական կյանքի անհաջողությունների պատճառով սկսել է խմել, երբեմն այցելել է Սերգոյի այգետնակ, ինչին ծնողները կտրականապես դեմ են եղել:

Հայրը վերհիշեց, որ դեպքից մոտ երկու ամիս առաջ որդուն Սերգոյի այգետնակից տարել ու նախազգուշացրել է, որ Արան երբեք Սերգոյի տուն չգնա, նրա միջավայրում չլինի: «Ասի՝ էդ քո տե՞ղն է, ուսից քաշելով տարա…»:

Տուժողի իրավահաջորդը հանցավորի համար պահանջեց «միայն ու միայն ամենախիստ պատիժը՝ առանց ներման իրավունքի»:

Սերգո Երեմյանը նախաքննության ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել, ներկայացրել, որ սպանությունը կատարել է վիճաբանության ժամանակ:

Արա Հունանյանը նրանից հաղթանդամ էր և ուժեղ, նա էլ էր խփել, բայց Սերգոն կարողացել էր «հաղթող» դուրս գալ:

Դատարանում Սերգո Երեմյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Դեպքի օրն ինքն ընդհանրապես Արային չի տեսել, ժամը 16-ին դուրս է եկել այգետնակից ու էլ չի վերադարձել: Խոստովանական ցուցմունքներ տվել է քննիչի պարտադրանքով:

Տուժողի իրավահաջորդը ևս մեկ անգամ հարցրեց. «Դու քեզ մեղավոր չե՞ս ճանաչում»: Սերգոն պատասխանեց. «Հո՛պար, ես էդ օրը Արային չեմ տեսել, ցավդ տանեմ»…

Սերգո Երեմյանը նիհար, փոքր-մոքր, չորուկ տղամարդ է՝ սուր դիմագծերով ու դեմքի անհանգիստ արտահայտությամբ:

Նախկինում նա մեկ անգամ էլ է դատապարտվել ծանրացուցիչ հանգամանքներում՝ խուլիգանական դրդումներով կատարված սպանության համար: 1984 թվականի հունվարի 10-ի դատավճռով նա դատապարտվել է 15 տարի ազատազրկման: Կալանավայրից ազատվել է 1996 թվականի սեպտեմբերին:

Ամուսնալուծված է:

2009 թվականին նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար, բայց գործի վարույթը կարճվել է՝ տուժողի բողոքի բացակայության հիմքով: Այսօր դատարանում Երեմյանը հայտնեց, որ այդ գործով տուժողը մի աղջիկ էր, որն արդեն իսկ մարմնական վնասվածքով ու խմած եկել էր իր այգետնակն ու չէր ուզում հեռանալ…

Արա Հունանյանի սպանության հաջորդ օրը՝ հունվարի 4-ի վաղ առավոտյան Սերգո Երեմյանը գնացել է հորեղբոր որդու տուն, այդ գիշեր ու հաջորդ օրը մնացել այնտեղ: Իրեն վատ է զգացել: Հորեղբոր տղան մտածել է, թե խմածության պատճառով է Սերգոն վատ զգում: Հարևանուհին նույնիսկ հակաբիոտիկ է ներարկել Սերգոյին:

Արա Հունանյանի մանկության ընկերը տուժողին բնութագրեց այսպես. «Հումորով, պարզ, մաքուր մարդ էր: Անձնական խնդիրների հետ կապված սկսել էր խմել: Հունվարի 3-ին ես նրան տեսա, ասաց՝ գնում է Սերգոյի Նոր տարին շնորհավորելու: Ես նախատեցի, ասի՝ ի՞նչ գործ ունես Սերգոյի հետ: Ես, օրինակ, Սերգոյի հետ չէի շփվում: Արան ինձ չլսեց, մտավ խանութ, որ օղի առնի…»:

Ըստ մասնագիտական եզրակացության՝ տուժողը եղել է թեթև աստիճանի խմածության վիճակում:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ՝ Սերգո Երեմյանը ճանաչվել է մեղսունակ: Փորձաքննության ժամանակ նա ընդունել է սպանության կատարումը:

Հոգեբանի եզրակացությամբ՝ Երեմյանի իմպուլսիվ, բռնկվող խառնվածքը ազդել է նրա վարքագծի վրա: Սպանության կատարման պահին նա եղել է շփոթված, լարված վիճակում:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Գայանե Գալոյանը դատարանում հայտարարեց, թե բացարկ է հայտնելու մեղադրող Մանվել Ալեքսանյանին, քանի որ իր պաշտպանյալի հարազատներից իմացել է, որ դատախազը համացանցով բացասական կարծիք է հայտնել Սերգո Երեմյանի մասին, այսինքն, իր կարծիքով, նա կողմնակալ վերաբերմունք է դրսևորել ամբաստանյալի նկատմամբ: Բացարկի գրավոր տեքստը պաշտպանը կներկայացնի հաջորդ դատական նիստին:

Ըստ ապացույցների հետազոտման սահմանված կարգի՝ առաջիկայում հարցաքննվելու է ամբաստանյալ Սերգո Երեմյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում