Սփյուռքահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի գնահատմամբ՝ քառօրյա պատերազմը բավականին հարցերի պատասխանը տվեց. «Սա կազմաքանդված պետություն է: ՀՀ իշխանությունները գոյություն չունեն, առերևույթ գոյություն ունեն նախարարություններ, բայց ոչ մեկն իր տեղում չէ,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Ս. Հացպանյանը: Նրա խոսքով՝ սփյուռքի նախարարությունը, որ ստեղծվել է 2008թ.-ին, դժբախտաբար չի կայանում, և սփյուռքի նախարարը պետք է սփյուռքահայ լինի, որովհետև, ըստ նրա, հայաստանցին չի կարող սփյուռքը հասկանալ, սփյուռքի մարդկանց հոգեբանությանը ծանոթ չէ. «Դարձել է կոլխոզ. սփյուռքին կթան կովի տեղ են դրել, հիշում են միայն այն ժամանակ, երբ փողի կարիք կա: Բայց 1915թ. ապրած յուրաքանչյուր հայ իր «մետր քառակուսին» պիտի ունենար Հայաստանում»:
Ազատամարտիկը նշեց, որ շատ կուզենար՝ սփյուռքահայ զինվորականները գային՝ համալրելու արցախյան ինքնապաշտանական ուժերը. «Եթե Սփյուռքի նախարարությունը կարողանար համակարգել զինվորական մասնագիտություն ունեցող սփյուռքի հայոց զավակներին, այսօր Պուտինը մեզ հետ բոլորովին այլ տոնով կխոսեր»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































