Չինական LeEco համացանցային կորպորացիան ներկայացրել է LeSee էլեկտրական ավտոմեքենայի նախատիպը, որի սերիական արտադրությունը կարող է մրցակցել Tesla Model S-ի հետ: Նորույթը հանրությանը կներկայացվի ապրիլի 25-ին Պեկինի ավտոսրահում:
Չորսդռնանի մեքենայի տանիքը համարյա ամբողջությամբ ապակե է: LeSee-ում արտաքին հայելիներին փոխարինում են հետևի տեսախցիկները:

Նորույթի տեխնիկական բնութագրերի մասին տեղեկություն առայժմ չկա: Հայտնի է միայն, որ կոնցեպտ-քարի առավելագույն արագությունը կազմում է 210 կմ/ժ: LeSee-ի մասին մնացած մանրամասները հայտնի կդառնան հետագայում:













































