Ֆրանսիայում գործազրկության մակարդակը հասել է ամենաբարձր ցուցանիշին՝ 1988-ից ի վեր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայկոչելով Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտին:
Երկրում, սակայն, այս առումով ռեկորդ է սահմանվել 1994 թ. (11.7 %):
Ներկայումս Ֆրանսիայում գործազուրկների թիվը կազմում է 3.26 մլն:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ երկրում գործազրկության մակարդակը կբարձրանա 2013 թ. կեսերին՝ կազմելով 11 %:









































