Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է դարպասապահ Մանուել Նոյերի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման փաստը:
«Նայերն աշխարհի լավագույն դարպասապահն է: Լիովին բավարարված ենք նրա ցուցադրած խաղով: Մանուելը դարպասահի անառիկության երաշխիք է: Ուրախ ենք, որ նա որոշեց մնալ «Բավարիա»-ում:
Երկարաձգել ենք թիմի բոլոր առաջատարների պայմանագրերի ժամկետները: Երկրպագուները չպետք է անհանգստանան մեր ապագայի համար»,-Bild-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:






































