Wednesday, 01 07 2026
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը

Երկու տարում Հայաստանի 1 և Ադրբեջանի 107 քաղաքացի միացել է ԴԱԻՇ-ին. զեկույց

ԱՄՆ Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը (Combating Terrorism Center) անցկացրել է ԴԱԻՇ-ի կազմի մեջ մտնող օտարերկրացիների ծագման ու թվի վերաբերյալ վերլուծություն խմբավորման հազարավոր գրառումների ու առկա տվյալների հիման վրա, ըստ որի՝ ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվում են 70 երկրների քաղաքացիներ։ Այս մասին հայտմում է AFP գործակալությունը։

ԴԱԻՇ-ի ավելի քան 11 հազար անդամների անձնական տվյալները ամերիկյան NBC ալիքին է փոխանցել խմբավորման՝ փախուստի դիմած անդամներից մեկը: Հեռուստաալիքը մոտ 4600 փաստաթուղթ է փոխանցել կենտրոնին:

Կենտրոնի տվյալներով՝ 2013-14 թվականներին խմբավորմանը միացել են 15 հազար նոր անդամներ, որից 1-ը Հայաստանի քաղաքացի է։ Նշվում է, որ նոր անդամներից ոչ ոք Հայաստանում չի բնակվել։

Նշված ժամանակահատվածում ահաբեկիչների շարքերն են համալրել Ադրբեջանի՝ 107, Թուրքիայի՝ 212, Իրանի՝ 10 և Վրաստանի՝ 2 քաղաքացի:

Գործակալությունը նշում է, որ նոր անդամների տարիքը 12-70-ի միջակայքում է, միջին տարիքը 26 կամ 27 տարեկան է։ Նոր անդամներից միայն 400-ն են եղել 18-ից ցածր տարիքի։ Առավելագույն թվով անդամներ են միացել ահաբեկիչներին Սաուդյան Արաբիայից` 479 մարդ, Թունիսից` 559, Մարոկկոյից` 240, Թուրքիայից` 212, Եգիպտոսից`151 և Ռուսաստանից` 141: 49 մարդ անդամագրվել է Ֆրանսիայից, 38` Գերմանիայից, 30` Լիբանանից, 26` Մեծ Բրիտանիայից, 11` Ավստրալիայից, 7` Կանադայից, 0՝ ԱՄՆ-ից։

Նրանց 30%-ը ամուսնացած է, 61%-ը` ամուրի։ Նշվում է, որ նորակոչիկները հիմնականում լավ կրթված են, նրանցից 1028-ը համալսարան է ավարտել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում