Tuesday, 23 06 2026
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին

Ղարաբաղյան կարգավորումը դառնում է Մոսկվայի նոր առաջնահերթությունը. «Կոմերսանտ»

Ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակվել է «Հայաստանին ու Ադրբեջանին տանում են դեպի բանակցային սեղան» խորագրով հոդված, որում նշված է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմում հայտնել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին դիմելու մասին, որի ժամանակ առաջարկվել է վերսկսել ԼՂ-ի շուրջ ինտենսիվ բանակցությունները, որոնք իբրև թե պետք է մեկնարկեն մոտակա օրերին:

Կրեմլում թերթի զրուցակիցը հասկանալ է տվել, որ Մոսկվան «առաջնակարգ նշանակություն» է տալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Ռազմական գործողությունների ակտիվ փուլը դադարեցնելու հարցում Երևանին ու Բաքվին համոզել կարողանալով՝ Վլադիմիր Պուտինը մտադիր է վերակենդանացնել խաղաղության գործընթացը՝ հետխորհրդային տիրույթի հնագույն հակամարտություններից մեկի երկարաժամկետ լուծման համար:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում երկխոսության վերսկսման դեպքում նախաձեռնությունն արևմտյան միջնորդներից կանցնի Մոսկվային:

Դիվանագիտության հետաձգված մեկնարկը

Այն, որ Երևանն ու Բաքուն պատրաստվում են վերսկսել խաղաղության բանակցությունները, հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը. «Նախաձեռնությունը ստացվել է Վլադիմիր Պուտինից:

Նա դիմել է երկու երկրների նախագահներին, և ներկայումս պատրաստվում է բանակցային գործընթաց: Հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլ»:

Կրեմլում թերթի բարձրաստիճան աղբյուրը երեքշաբթի հաստատել է. «Մոսկվայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը տալիս են առաջնակարգ նշանակություն: Մենք գործարկել ենք անհրաժեշտ բոլոր դիվանագիտական մեխանիզմները, որպեսզի ամենամոտ ժամանակներս նստեցնենք բանակցային սեղանի շուրջ»:

Լեռնային Ղարաբաղում նոր բանակցությունների գաղափարը դիմավորեցին զգուշավորությամբ: ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարեց. «Եթե տեղի ունենան նման բանակցություններ, ապա հիմնական շեշտադրումները պետք է արվեն տարածաշրջանոմ խաղաղության ու կայունության պահպանման վրա»:

Նրա խոսքով՝ անհնար կլինի առանց ԼՂՀ մասնակցության հասնել Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը:

Միևնույն ժամանակ ԼՂՀ-ն ցայժմ դուրս է մնում բանակցային գործընթացից, նրա շահերը ներկայացնում է Երևանը: Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը թերթին հայտնել է, որ «եթե քննարկվի հետագա կարգավորումը, ապա Կազանի փաստաթղթի հիման վրա»՝ նկատի ունենալով 2011 թվականին Թաթարստանի մայրաքաղաքում անցկացված գագաթնաժողովը:

Այն ժամանակ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը դիտարկել են Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման «ճանապարհային քարտեզը»:

Այն նախատեսել է Բաքվին հանձնել ԼՂ-ին հարակից տարածքները, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ են անցել 1992-1994 թվականների պատերազմի ժամանակ (Մեխակավանի, Կովսականի, Որոտանի, Քարվաճառի, մասամբ՝ Վարանդայի ու Ակնայի շրջանները, գումարած Բերձորի շրջանի 13 գյուղերը), ինչպես նաև Բերձորի շրջանում միջանցքի ստեղծումը, որը միմյանց կկապեր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը, որն ամենախրթինն էր, ծրագրված էր մի քանի տարում իրականացնել հանրաքվեի միջոցով՝ փախստականների խնդիրների լուծման պայմաններով: Սակայն Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները 2011 թվականին վերջին պահին այդպես էլ չկարողացան հասնել փոխզիջման:

Երեքշաբթի Հայաստանի կառավարությունում թերթի բարձրաստիճան աղբյուրը վստահեցրել է, որ հայկական կողմը պատրաստ է վերադառնալ ավելի վաղ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկմանը:

Նրա խոսքով՝ հայկական ուժերը զբաղեցրել են Ղարաբաղի շուրջ տարածքները, որպեսզի հետագայում ԼՂՀ-ի ճանաչման դիմաց դրանք վերադարձնեն ֆիզիկական անվտանգության երաշխիքների ներքո:

Թերթի զրուցակիցը հայտնել է, որ գոյություն ունեցող պայմաններում հետագայում այնտեղ կսպանեն Ղարաբաղի բնակչությանը: Զրուցակիցը պարզաբանել է, որ ոչ մի իշխանություն՝ թե՛ այստեղ, թե՛ Ղարաբաղում, չի կարող գործել այլ կերպ, և վերջնագրից հրաժարվելու դեպքում նրան կտապալեն երկու ժամ անց:

Նա հավելել է, որ իրենք երբեք չեն հրաժարվի գլխավոր պահանջից՝ Ղարաբաղի համար անկախության ճանաչումը:

Դեպի նոր «ճանապարհային քարտեզ»

Բանակցությունների հնարավոր վերսկսման մասին հայտարարությունները հնչեցին այն բանից երկու շաբաթ անց, ինչ ապրիլի 5-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին հրադադարի մասին՝ վերջ դնելով 1994 թվականից սկսած զինված դիմակայության ամենաարյունալի փուլին:

Կողմերը հրադադարի ռեժիմին վերադարձ կատարելու մասին որոշում են կայացրել այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ՝ նրանց առաջարկելով իր միջնորդությունը:

Հետխորհրդային տիրույթի սառեցված հակամարտություններից մեկի նոր էսկալացիան Մոսկվային դրդել է կտրուկ ակտիվացնել նրա կարգավորմանն ուղղված ջանքերը, որը վերջին տարիներին ԵԱՀԿհովանու ներքո չի ունեցել որևէ առաջընթաց և արդյունքում հայտնվել է փակուղում:

Հրադադարի հաստատումից քիչ անց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնեց Բաքու, իր իրանցի ու ադրբեջանցի գործընկերներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հետ քննարկեց Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցեր կատարեց դեպի Երևան ու Բաքու: Իսկ ապրիլի 21-22-ը Երևան կայցելի Սերգեյ Լավրովը՝ թույլ չտալով, որ դիվանագիտական ջանքերը կորցնեն տեմպը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը խթանելը դառնում է Մոսկվայի նոր առաջնահերթությունը, ինչի ևս մեկ վկայություն դարձավ նախագահ Պուտինի կողմից ապրիլի 14-ին ուղիղ գծով շփման ժամանակ Ղարաբաղյան հակամարտության թեմային անդրադառնալը:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի մասին հարցին՝ Վլադիմիր Պուտինը մանրակրկիտ ընտրել է բառեր՝ հակամարտող կողմերից ոչ մեկին էլ առիթ չտալով իր խոսքերը մեկնաբանելու որպես Երևանի կամ Բաքվի օգտին արված արտահայտություններ:

Մեկ այլ կարևոր պահ դարձավ այն մասին ազդանշանելը, որ Մոսկվան հասկանում է տարածաշրջանում ստեղծված փխրուն ստատուս-քվոն և ձգտելու է հասնել Ղարաբաղյան խնդրի երկարաժամկետ կարգավորմանը:

Մոսկվայի ղարաբաղյան ճամփաբաժանը

Նախորդ տարիներին Երևանի ու Բաքվի դիրքորոշումները դարձել են էլ ավելի կոշտ, ինչը հազիվ թե հնարավորություն ընձեռի այսօր ավտոմատ ձևով վերադարձ կատարել հնգամյա վաղեմության խաղաղության առաջարկներին:

Եվ այնուամենայնիվ, նախագահ Պուտինը պատրաստ է նոր փորձ ձեռնարկել՝ մեռյալ կետից Ղարաբաղյան հիմնախնդիրն առաջ մղելու համար: «ՊԻՐ» կենտրոնի փորձագետ Դմիտրի Պոլիկանովը ժամանակակից քայլ է համարում Մոսկվայի ակտիվացումը: «Նախևառաջ այն ի ցույց է դնում ամենատարբեր ուղղություններով Ռուսաստանի խաղաղարար ջանքերը, ընդգծոմ է նրա տարածաշրջանային ու գլոբալ կարգավիճակը: Եվ երկրորդ՝ Ռուսաստանի վերջին ջանքերը կոտրում են հետխորհրդային տիրույթում սառեցված հակամարտությունների կատաղի կողմնակից լինելու երկրի իմիջը»,- ասել է նա:

Ընդ որում՝ Կառնեգիի Մոսկովյան կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն Ղարաբաղյան ուղղությամբ Մոսկվայի աճող ակտիվությունը բացատրում է այլ կերպ՝ դա անվանելով ոչ թե որպես աշխարհաքաղաքական նոր դիվիդենտներ վաստակելու փորձ, այլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախորդ փորձերի ձախողումից ու հակամարտության գոտում բռնության նոր էսկալացիայից հետո, որը հանկարծակիի բերեց Մոսկվային, սեփական դեմքը պահպանելու փորձ:

Փորձագետի կարծիքով՝ Պուտինին ակտիվ գործողությունների է մղում այն ոչ պարզ իրավիճակը, որը ստեղծվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում: «Հայաստանը գնալով ավելի շատ է դժգոհում Մոսկվայի կողմից որպես ՀԱՊԿ առաջնորդ հստակ ազդանշանների բացակայությունից, որ Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում ՀԱՊԿ-ը կպաշտպանի Երևանին,- նշում է փորձագետը: Բացի դրանից՝ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը Հայաստանում առաջացնում է բողոքի զգացումներ: Այդպիսով Ռուսաստանը պետք է վերականգնի իր իմիջը Հայաստանում»:

Մալաշենկոն հավելել է, որ Ադրբեջանի հետ հարաբերություններում Մոսկվայի համար կարևոր է թույլ չտալ, որ նա ամբողջովին հայտնվի Թուրքիայի ազդեցության ուղեծրում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում